Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Սեպտեմբերի 10-ին, ժամը 08։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ և դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են քաղաքապետարանի երկու ջրատար։