Հայաստանում Սատանայի ծրագիրը գործողության մեջ

Այսպես շարունակվելու է մինչև ժողովրդի ցասումը

Կալիֆորնիայում օրերս ընդունել են օրենք, ըստ որի, նվազեցվել է 14-17 տարեկան երեխայի հետ օրալ կամ (և) անալ սեքսով զբաղվողների պատասխանատվությունը, եթե երեխան ինքնակամ է մասնակցել սեռական ակտին, և եթե մեծահասակի տարիքային տարբերությունը 10 տարուց պակաս է անչափահասի տարիքից:

Օրենքն այդպիսի հանցագործությունների համար նախկինում դատապարտված անձանցից այլևս չի պահանջում Կալիֆորնիայում ապրելու, դպրոց հաճախելու կամ աշխատելու ընթացքում իրավապահ մարմիններում պարտադիր գրանցում, հաշվառում որպես սեռական բռնարար կամ հանցագործ, իսկ չհաշվառվելը չի համարում քրեական հանցագործություն: Խոսքն այն պետության նահանգներից մեկի մասին է, որը տարիներ շարունակ ճամարտակել ու մեր օրերում էլ աշխարհի շատուշատ պետությունների փորձում է դասեր տալ երեխայի իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին:

ԱՄՆ-ի օրենսդիրները երեխայի իրավունքների պաշտպանությունը հավանաբար հենց այսպես են հասկանում, այսինքն` եթե նա ինքնակամ է տրվել թեկուզ չափահասի հետ սեռական հարաբերությանը, դա իր իրավունքն է, ոչ ոք իրավունք չունի արգելելու, խանգարելու: Այս կապակցությամբ հիշենք անցյալ տարվա գարնանը Երևանի «Բուկինիստ» գրախանութում հայտնված ու հանրային բողոքի և ընդվզման տեղիք տված «Իմ մարմինն անձնական է» խայտառակ գրքույկը, ինչպես  նաև Նիկոլ Փաշինյանի հարազատ քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ ղեկավար Մարո Մաթոսյանի հնչեցրած ֆեմինիստական կարգախոսը` «Դուք, կանայք, դուք եք տերը ձեր մարմնի վրա, մեկը պիտի իրավունք չունի ձեզի ասելու…»:

Հիշենք նաև Երևանում մի քանի տարի առաջ երթի դուրս եկած այլասերվածների ու նրանց «իրավունքների» պաշտպանների հնչեցրած կարգախոսը` «Մարմինը իմն է», 2013թ. մարտի 8-ին Ազատության հրապարակում գետնին նստած աղջիկների կարդացած ֆեմինիստների մանիֆեստի հետևյալ հատվածը` «Ուզում եմ մարմինս իմը լինի` կույս լինել թե չլինել, ամուսնանալ թե չամուսնանալ, երեխա ունենալ թե չունենալ, ամուսնանալով երեխա ունենալ, թե առանց ամուսնանալու»:

Արևմուտքում էլ այլասերվածներն են նմանաբնույթ կարգախոսներ հնչեցնում, ինչպես, օրինակ, «Իմ մարմին, իմ կանոններ»: Այս ամենը նշված կարգախոսներով գայթակղվողների, դրանց հետևողների հոգին Դժոխք ուղղորդող, իսկ այդպիսի հասարակությանը Սոդոմի և Գոմորի կործանմանը տանող հստակ քաղաքականություն է, Սատանայի ծրագրի իրագործում, որը գնալով ավելի բացահայտ և ագրեսիվ կերպով դրսևորվում է աշխարհի տարբեր երկրներում:

Հետաքրքիր է` Գլենդելի, Լոս Անջելեսի հայությունը հիմա ի՞նչ է մտածում, իրեն ինչպե՞ս է զգում, ախր սիրում էին մեծ-մեծ խոսել և այնտեղից մեզ ինչ-որ դասեր տալ… Եթե նրանց մեջ պատվախնդիր մարդիկ կան, նրանց համար, կարծում ենք, այսուհետ դժվար է լինելու Կալիֆոռնիայում ապրելը:

Ի դեպ, խոսքը դեռ հիմա է 14-17 տարեկանների, ընդ որում, նաև նույնասեռ անձանց միջև սեռական հարաբերության (ներառյալ` օրալ և անալ սեքսը) մասին, սակայն չկա որևէ երաշխիք, որ վաղը կամ մյուս օրը տարիքային շեմը ներքև չի իջեցվի և, ի վերջո, «առաջադիմելով» մարդու իրավունքների հարցում, ինչպես եվրոպական որոշ երկրներում, ԱՄՆ-ում ևս մանկապղծություն չի համարվի ասենք, 12-14 տարեկանի հետ սեռական հարաբերությունը, եթե երեխայի մասնակցությունն այդ հարաբերությանը եղել է ինքնակամ: Միացյալ Նահանգների առաջիկա նախագահական ընտրություններում սորոսականների և գլոբալիստական մյուս ուժերի հաղթանակի դեպքում դա միանգամայն հնարավոր է:

Իսկ ի՞նչ էր կատարվում մեր երկրում հենց այդ նույն օրերին, երբ Կալիֆոռնիայում պատրաստվում էին ընդունել հիշյալ օրենքը: Հայաստանում ԼԳԲՏ անձանց (լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների) և մյուս այլասերվածների համար լայն իրավունքներ ապահովող Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման եթե ոչ հրապարակային պահանջով, ապա աջակցությամբ է հանդես եկել «Ազգային ժողով» կոչվածի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դուրս եկած, իբրև անկախ պատգամավոր ներկայացող Արման Բաբաջանյանը: Analitik.am լրատվական կայքը ս. թ. օգոստոսի 31-ին «Պետությունը պետք է երաշխավորի ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը. Արման Բաբաջանյան» վերտառությամբ հրապարակել է Արման Բաբաջանյանի հայտարարությունը` ավելի վաղ հրապարակված Ա1+ կայքում: Այն ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում նույնությամբ.

«Տեղեկացնում եմ, որ երեկ տեղի է ունեցել «Հանուն Հանրապետության»‰ քաղաքական նախաձեռնության ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում որոշվել է աջակցել «Ստամբուլյան» կոնվենցիայի՝ իշխանությունների կողմից վավերացմանը։

Մենք գտնում ենք, որ անկախ սեռային կողմնորոշումից անձը պետք է պաշտպանված լինի ընտանեկան բռնությունից։ Պետությունը պետք է երաշխավորի բոլորի՝ այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչը չի իրականացվել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում։

Լիահույս ենք, որ իշխանությունները չեն տրվի տարրատեսակ շահարկումներին և լիարժեք կընդունեն կոնվենցիան։

Հարգանքով՝

ՀՀ ԱԺ պատգամավոր

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ

ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ»:

Analitik.am-ը տեղեկացրել է նաև, որ «Նյութը վերցված է Ա1+ լրատվականի կայքից, որն ավելի ուշ անհասկանալի պատճառներով հեռացրել է այն»:

Թե ով է Արման Բաբաջանյանը, կարելի է տեղեկանալ ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներից: Դրանցից մեկը դեռ 2013թ. սեպտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է այն ժամանակ ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան Ուրիխանյանի` «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին բնութագրող արձագանքն է, որը բարոյական շառաչուն ապտակի է նման:

Տիգրան Ուրիխանյանը Բաբաջանյանին ներկայացրել է որպես «մանր դասալիք, ով զինվորական ծառայությունից խուսափելու համար, ինչպես ապացուցված է դատական գործով և դատավճռով, հափշտակել և կեղծել է բազմաթիվ պաշտոնական փաստաթղթեր, կազմել է կեղծ գրություններ և տեղեկանքներ առ այն, որ ինքը մինչև 2004 թվականը սովորել է ԱՄՆ-ում, այնուհետև, հավաստիանալով, որ արդեն իսկ կեղծված և հափշտակված փաստաթղթերը բավարար չեն իրեն դասալիք «պատվավոր» կոչում տալու համար, իր ընկերոջ տնից գողանում է վերջինիս ամուսնության վկայականն ու երեխաների ծննդականը: Ի դեպ, այս գործով հարցաքննված Շենգավիթի զինկոմիսարիատի բաժանմունքի պետն ու զինկոմը հաստատել են, որ կեղծ և գողացված փաստաթղթերը իրենց է ներկայացրել Արման Բաբաջանյանի մայրը: Այսինքն, մայր ու տղա լծված են եղել հափշտակության, փաստաթղթեր կեղծելու գործին՝ իր թերթոնի ամեն ծակից արդարություն, ազատություն և հայրենասիրություն քարոզող դասալիքին բանակից ազատելու համար: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Բանակից մազապուրծ լինելու և բանտում չհայտնվելու ձգտումը այնքան մեծ է եղել, որ Արման Բաբաջանյանը, կաշին փրկելու համար, դատարանում ցուցմունք է տվել սեփական մոր դեմ, ասելով, թե իր մայն է հափշտակել ու կեղծել բոլոր փաստաթղթերը: Ի դեպ, որքան պրպտեցինք, հայաստանյան իրականության մեջ չգտանք որևէ այլ դեպք, երբ կարելի էր հանդիպել հայ տղամարդու, որը սեփական ընտանիքի կանանց միջոցով խարդախություն ու ստորություն է գործել, դե չհաշված, իհարկե, Նաիրի Հունանյանին ու մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին առնչվող պատմությունը: Ի դեպ, այս երկու հերոսների ընդանրությունները սրանով չէ միայն, որ սահմանափակվում են»:

Այն, որ Արման Բաբաջանյանը վերը մեջբերված հայտարարությամբ հանդես է գալիս հիմա, հուշում է, որ փաշինյանական իշխանությունը համարելով, որ Սահմանադրական դատարանի հարցերն արդեն լուծել է` հակասահմանադրական ճանապարհով հասնելով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ևս երեք դատավորի պաշտոնանկությանը, պատրաստվում է առաջիկայում շարունակելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացը: Այսինքն` կոնվենցիան ներկայացնել Սահմանադրական դատարանի քննությանը և իր կամակատար դատարանից ստանալ բաղձալի որոշումն առ այն, որ Ստամբուլյան կոնվենցիան չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

ՍԴ-ի վերոնշյալ որոշումից հետո հաջորդ քայլն արդեն լինելու է Ստամբուլյան կոնվենցիան «Ազգային ժողով» կոչվածին վավերացման ներկայացնելը ու վերջինի կողմից վավերացումը, եթե, իհարկե, հասարակությունը չըմբոստանա և ԱԺ-ի մուտքերը, փողոցներն ու խաչմերուկները չփակելով, վավերացումը թույլ չտա:

Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն ապահովում է անձի, անկախ սեռական կողմնորոշումից, պաշտպանված լինելն ընտանեկան բռնությունից (այսինքն` կոնվենցիայի վավերացումից ու դրանից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո ծնողներն այլևս իրավունք չեն ունենալու նույնիսկ ապտակել իրենց այլասերված կամ այլասերման ճանապարհ նոր-նոր ոտք դնող անչափահաս երեխային, դրա համար խստորեն պատասխանատվության են ենթարկվելու), այլև ապահովում կամ երաշխավորում է ԼԳԲՏ-ների և ուրիշ այլասերվածների «իրավունքները» լայն իմաստով: Իսկ դա ի՞նչ է նշանակում…

Կոնվենցիայի վավերացումից ու դրանից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ընդունումից հետո այլասերվածները, ներառյալ` տրանսգենդերները, թե՛ դե յուրե, թե՛ դե ֆակտո կարողանալու են երեխաներ որդեգրել, հասնել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում իրենց պիղծ ամուսնությունների գրանցմանը, անարգել, այսպես կոչված, գեյ շքերթներ կազմակերպել-անցկացնել, այդ կերպ, ինչպես նաև հեռուստատեսությամբ (ներառյալ` Հանրային հեռուստաընկերությամբ), փողոցների վերևում փակցվող բաներների և այլ միջոցներով ԼԳԲՏ կամ այլասերման քարոզով զբաղվել, տրանսգենդերները կարողանալու են մեր երեխաների դաստիարակչական հաստատություններում աշխատել… Սրա՞ համար իրականացվեց «թավշյա հեղափոխություն» կոչվածը և իշխանության բերվեց Նիկոլ Փաշինյանը…

Այն, որ Արման Բաբաջանյանը հրապարակայնորեն հանդես է եկել ի աջակցություն և ի պաշտպանություն այդ խայտառակ փաստաթղթի` Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման, ինչպես նաև անհրաժեշտ համարել «ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը», դեռ այնքան վտանգավոր չէ, որքան այն, որ փաշինյանական իշխանության աջակցությունը վայելող, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ հանդես եկող, սակայն իրականում Հայաստանի Հանրապետության դեմ գործող սույն անձը պատրաստվում է առաջիկայում հեռուստաընկերություն ձեռք բերել: Ըստ Politik.am-ի հրապարակման, խոսքը «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Վարդանյան եղբայրներին պատկանող «ԱՐ» հեռուստաընկերության մասին է:

Հիշյալ կայքի տեղեկություններով, Արման Բաբաջանյանը արդեն իսկ համաձայնության է եկել Վարդանյան եղբայրների հետ և սիմվոլիկ գումարի դիմաց հակառուս այս գործիչը նվեր կստանա  հեռուստաընկերություն, որը, ինչպես 1in.am կայքը, կվերածվի հակառուսականի, ունենալու է հակառուսական օրակարգ, այսինքն` զբաղվելու է հակառուսական քարոզչությամբ: Ի դեպ, Politik.am-ի տեղեկություններով, «այս պահին արդեն իսկ որոշված է, որ Արման Բաբաջանյանի հեռուստաընկերությունում եթերաժամ են ունենալու սորոսականներ Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի կազմակերպությունները։ Նրանց միջոցով, ըստ էության, կապահովվի հեռուստաընկերության ֆինանսավորումը Սորոսի հիմնադրամի կողմից»։

Որևէ մեկը կասկած ունի՞, որ վերոնշյալ գործարքի իրականություն դառնալու դեպքում Արման Բաբաջանյանի հեռուստաընկերությունը զբաղվելու է ոչ միայն հակառուսական, այլև Ստամբուլյան կոնվենցիայի և ԼԳԲՏ-ների «իրավունքների» քարոզչությամբ` այսպիսով ուղղակի հարվածի տակ դնելով առանց այն էլ երերուն վիճակում գտնվող ՀՀ ազգային անվտանգությունը: Բախտ ունեցել եմ անձամբ շփվելու տաղանդավոր գործարար, իր անկեղծ հայրենասիրությունը գործերով ապացուցած Հրանտ Վարդանյանի հետ: Եթե ճիշտ է «ԱՐ» հեռուստաընկերությունը Բաբաջանյանին վաճառելու մասին վերոնշյալ տեղեկատվությունը, և եթե տվյալ գործարքն իրականություն դառնա, ապա լուսահոգի Հրանտ Վարդանյանի ոսկորները գերեզմանում, ինչպես ասում են, շուռումուռ կգան:

Արթուր Հովհաննիսյան