Ս. Սարգսյանի խիստ թափանցիկ ակնարկը հաշվի առնելով՝ այս հարցերի պատասխաններից հետո, թերևս, արժե այս հարցերը հնչեցնել

Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարևոր դրվագ մնար առանց պարզաբանման։

«Ներողություն», «մեղավորություն» և «պատասխանատվություն» բառերը պատեհ – անպատեհ օգտագործողների ուշադրությունը ուզում եմ հատուկ սևեռել այդ դրվագի վրա։

Խոսելով տավուշյան դեպքերի մասին և արձանագրելով հայկական զինված ուժերի հաջողությունները՝ Սերժ Սարգսյանը մի արտահայտություն արեց՝ «Իհարկե, լավ կլիներ, որ նույնը լիներ նաև Նախիջևանի ուղղությամբ»։

Ես ասվածից հասկանում եմ հետևյալը, որ ԿԱՄ մենք 2018 թվականի մայիս-հունիսին հնարավորություն ենք ունեցել այդ ուղղությամբ բարելավվել մեր դիրքերը, և չենք արել, ԿԱՄ թույլ ենք տվել հակառակորդը բարելավվի իր դիրքերը, ԿԱՄ երկուսը միասին։

Եվ ուրեմն, հարգելի լրագրողներ, որ տեսնեք ՀՀ ռազմաքաղաքական էլիտայի ղեկավար կազմին՝ հարց ուղղեք.

  1. Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն անել դիրքային բարելավումներ Նախիջևանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչու դրանք չեն կատարվել, հրաման չի՞ եղել, եթե այո, ինչո՞ւ չի եղել, զեկուցվե՞լ է արդյոք, որ հնարավոր է բարելավվել ու քաղաքական ղեկավարությունն է արգելել դա կատարել, թե այլ պատճառ է եղել և այլն։
  2. Ունեցե՞լ է հակառակորդը կատարել դիրքային բարելավումներ այդ նույն ուղղությամբ, ի՞նչ չափի բարելավումներ են դրանք եղել, ինչո՞ւ չի կասեցվել նրա առաջխաղացումը, եղե՞լ է հրաման կասեցնելու, թե ոչ։

Ս. Սարգսյանի խիստ թափանցիկ ակնարկը հաշվի առնելով՝ այս հարցերի պատասխաններից հետո, թերևս արժե այս հարցերը հնչեցնել՝

  1. Ու՞մ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ տիրույթում է այս ամենը, և արդյոք ըստ ձեզ հուլիսյան մարտական բախման ղեկավարը՝ Փաշինյանը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար։
  2. Ու՞մ ՄԵՂԱՎՈՐՈւԹՅԱՄԲ են տեղի ունեցել հակառակորդի առաջխաղացումները և հակառակը՝ տեղի չեն ունեցել մեր դիրքային բարելավումները։
  3. Ո՞վ է ՆԵՐՈՂՈՒԹՅՈւՆ ԽՆԴՐԵԼՈՒ այն բնակավայրերի բնակիչներից, ովքեր այժմ Նախիջևանի ուղղությամբ ուղղակի կրակի տակ են գտնվում։

Ի դեպ՝ ներողության մասին – հուլիսյան դեպքերի ժամանակ մահացած տղաների հարազատներից ինչ-որ մեկը ներողություն խնդրե՞լ է:

Թե՞ ինչպես հարկն է՝ մեծարել ենք, խոնարհվել ու հավերժ հիշատակ խոստացել։

Հ.Գ. Եթե ժամանակ լինի, մի անգամ էլ կրկնեք BBC-ի հաղորդավար Սթիվեն Սակուրի հարցը՝ մի փոքր այլ ուղղությամբ։ Հաղորդավարն ասում էր, որ Փաշինյանը խաղաղություն է խոստացել, բայց ըստ էության դրժել է խոստումը։ Ես շատ խոստումներ եմ հիշում, բայց դա կարծես վրիպել է։ Կճշտեք՝ որտե՞ղ և ո՞ւմ է խոստացել խաղաղություն և արդյո՞ք այդ խոստումը կարող է կապ ունենալ Նախիջևանի հիշյալ իրավիճակի հետ։

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Չէի ցանկանա, որ երեկվա ասուլիսից մի փոքր, բայց անչափ կարեւոր դրվագ մնար առանց պարզաբանման։«Ներողություն»,…

Опубликовано Arpine Hovhannisyan Четверг, 20 августа 2020 г.