Կորոնավիրուսը և արգելքները վերադառնում են. եվրոպական երկրները փորձում են համավարակի երկրորդ ալիքի դեմն առնել

Եվրոպական երկրները կրկին արձանագրել են կորոնավիրուսով վարակվածների թվի ռեկորդային աճ: Իտալիայում դեպքերի առավելագույն քանակն է հայտնաբերվել մայիսի վերջինից ի վեր: Շատ երկրներ այցելուների համար սահմանել են պարտադիր կարանտին:

Օրական երեք հազար հիվանդ: COVID-19 կորոնավիրուսը և արգելքները վերադարձել են Իսպանիա: Դիսկոտեկները փակվում են, բարերը թույլատրվում է աշխատել մինչև գիշերը 12-ը: Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է այս կոշտ միջոցներ՝ փորձելով կանգնեցնել երկրում համավարակի երկրորդ ալիքը:

«Ըստ կարգադրության, գիշերային ակումբները, բարերը և պարահրապարակները կփակվեն ամբողջ Իսպանիայում: Նաև արգելվում է ծխել դրսում և բաց տարածքներում, եթե հնարավոր չէ երկու մետր հեռավորություն պահպանել», — ասել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան:

Այսուհետ Իտալիան բոլորին, ովքեր մուտք են գործում կամ վերադառնում են Խորվաթիաից, Իսպանիաից և Մալթայից, ուղարկում է թեստավորման: Եվ տեղեկացնել տեսուչին, եթե հանկարծ ախտանիշներ են հայտնվում:

Բրիտանացիները բոլոր ֆրանսիացիներին, ովքեր մուտք են գործել երկրի տարածք, ուղարկում են 14-օրյա մեկուսացման: Ֆրանսիան խոստանում է նույն կերպ արձագանքել: Սերբիան նույնպես թեստավորում է բոլոր նրանց, ովքեր ժամանում են ռիսկի գոտուց: