Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում շեշտել է Լիբիայում պատերազմող կողմերի միջև անմիջական բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Լիբիայի ճգնաժամի խնդիրներին, – ասվում է հաղորդագրության մեջ: Դարձյալ հաստատվեց պատերազմող կողմերի իրական քայլերի անհրաժեշտությունը կայուն հրադադարի հաստատման և Բեռլինյան կոնֆերանսի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2510 բանաձևի որոշումների համաձայն ուղիղ բանակցությունների մեկնարկի մասին:

Էրդողանի հետ զրույցում Պուտինը կարևորել է նաև Թուրքիայում ռուս զբոսաշրջիկների սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման հարցը:

Հաշվի առնելով Անկարայի և Ստամբուլի, ինչպես նաև Թուրքիայի առողջարանային տարածքների հետ կանոնավոր թռիչքների վերսկսումը, Վլադիմիր Պուտինը կարևորել է Թուրքիայում Ռուսաստանի քաղաքացիների սանիտարահիգիենիկ անվտանգության ապահովման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: