Եվրոպական խորհուրդը Բելառուսում առկա իրավիճակի վերաբերյալ արտահերթ քննարկում կանցկացնի

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը արտահերթ հավաք կհրավիրի, որտեղ կքննարկվի Բելառուսում առկա իրավիճակը: Այս մասին Միշելը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում:

«Ես Եվրոպական խորհրդի անդամների հավաք կհրավիրեմ օգոստոսի 19-ին, որպեսզի քննարկենք Բելառուսում առկա իրավիճակը: Բելառուսի ժողովուրդն իրավունք ունի որոշել իր ապագան ու ազատ ընտրել իր առաջնորդին: Ցուցարարների նկատմամբ բռնությունն անընդունելի է և անթույլատրելի»,- գրել է Միշելը: