Topwar.ru-ի խմբագրությունը պաշտոնապես ներողություն է խնդրել ապատեղեկատվության համար. Արցախի ԱԳՆ

Topwar.ru ռուսական հրատարակության (“Военное обозрение”)՝ խմբագրությունը, արձագանքելով Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, պաշտոնապես ներողություն է խնդրել գործակալության կայքէջում տեղ գտած՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվության կապակցությամբ:Այս մասին տեղեկացրել են Արցախի Արտաքին գործերի նախարարությունից: