Նորակոչիկները երդվել են

Օգոստոսի 13-ին 1-ին զորամիավորումում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողությունը:

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները:

Երդման արարողությանը ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։