Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք

Նախօրդ օրը Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 23 նոր դեպք, ևս 17 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1283 դեպք, վարակվածներից 1085-ն առողջացել է, 17-ը` մահացել:

7635 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 334 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 21 074 199 է, մահացել է 757 495 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 215 երկրում: