Դատարանը «Թիմ»-ին արգելեց «Բիլայնի» գնման գործարք կնքել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն արգելել է «Թիմ» ընկերությանը շարունակել «Բիլայնի» ձեռքբերման գործընթացը։

Հիշեցնենք, որ «Յուքոմը» դատական հայց էր ներկայացրել նորաստեղծ «Թիմ» ընկերության դեմ՝ անբարեխիղճ մրցակցության համար։ Հայցվոր կողմը դատարանից խնդրել էր հայցի ապահովման միջոց կիրառել և որպես միջանկյալ միջոց արգելել «Թիմ» ընկերությանը՝ շարունակել բանակցությունները «Վեոն Արմենիա» («Բիլայն») ընկերության բաժնետոմսերը ձեռքբերելու ուղղությամբ, ինչպես նաև կնքել գործարքը, գրանցել գործարքից բխող իրավունքները։