Դարեր շարունակ հայն ապրել և ճանաչվել է իր մշակույթով ու արվեստով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հասմիկ Լեյլոյանը, որի հետ խոսեցինք մշակութային ոլորտում իրականացվող քաղաքականությունից՝ հաշվի առնելով այսօրվա իշխանությունների կողմից իրականացվող գլոբալիսատական գործընթացները։

Հասմիկ Լեյլոյանը շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում՝ ներկայացնելով մեր ազգային երաժշտությունը և զգալով աշխարհում մեր երաժշտարվեստի ընկալումը, հիացմունքը: Բայց գլոբալիզացման գործընթացների զարգացմանը զուգահեռ փոքր ու ազգային դիմագիծ ունեցող պետություններում վերջին տարիներին նաև մշակույթի ոլորտում համահարթեցման ծրագրեր են իրականացվում, հատուկ հակազգայնական քարոզչություն է տարվում: Հասմիկ Լեյլոյանի դիտարկմամբ՝ նաև մեզանում ենք տեսնում դա։

Նա խնդրահարույց համարեց մշակույթի նախարարություն չունենալը՝ ասելով, որ այդ պատճառով նաև բարձիթողի է արված մշակույթի ոլորտը, և արվեստագետները տարբեր խնդիրների են բախվում։

Հայերիս համար գլոբալիզացումից, համահարթեցումից բացի օրախնդիր է նաև սեփական պատմությունը, մշակույթը չունեցող մեր թշնամիների կողմից հայկական երգարանները, երաժշտությունը, երգերը, պարերը, ճաշատեսակները յուրացնելու փորձերը՝ ընդհուպ մինչև ՅՈՒՆԵՍԿՕ դիմելն ու դրանց իբրև ադրբեջանաթուրքական ծագման արժեքներ գրացնելը: Այս առումով մեր պետության կողմից, ըստ նրա, համարժեք ջանքեր չեն գործադրվում՝ այդ մշակութային գողությունը կանխելու համար:

Հասմիկ Լեյլոյանը խոսեց նաև քանոն նվագարանի, դրա առանձնահատկությունների մասին՝ ասելով, որ իր նախագծով հայկական քանոնի նոր տեսակ է  ստեղծվել, սակայն դեռ կյանք չի մտել։ Մինչդեռ թուրքերը նույնությամբ քանոն են ստեղծել՝ հավանաբար յուրացնելով գաղափարը, և մենք պետք է շտապենք հնչեցնել մեր ստեղծածը, որպեսզի այն ճանաչելի դառնա նախքան թուրքականի հանրայնացումը։

Մանրամասները՝ տեսանյութում