Ինչպիսի՞ պետություն է ցանկանում ունենալ հավաքական հայ ժողովուրդը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Համահայկական ազգային համաձայնություն շարժման հիմնադիր և համակարգող Արթուր Արմինը, որի հետ խոսեցինք շարժման առաքելությունից և իրականացրած քայլերից։

Նախորդ հաղորդման ժամանակ մեր տաղավարում Արթուր Արմինը խոսել էր ազգային պետության տնտեսական կացութաձևի և իրական ժողովրդավարության մեխանիզմների, երկրի խոշոր սեփականատերերի ու իշխանությունների և ժողովրդի հսկայական տարանջատման մասին: Այսօր անդրադարձանք մեր երկրում առկա տնտեսական կացութաձևին։ Ըստ նրա՝ նման տնտեսաքաղաքական համակարգ ունեցող զարգացող փոքր երկրների համար խիստ վտանգված է լինում նրանում ապրող ժողովրդի անվտանգությունը, և անտեսված են լինում ժողովրդի հավաքական տնտեսական շահերը, իրավունքներն և այլն։

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի 7-րդ կետում ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության օդը, ջուրը, հողը, կենդանական ու բուսական աշխարհը, ընդերքի ռեսուրսները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բնական և անօտարելի սեփականությունն են։ Եվ դրանից ելնելով՝ պետք է ձևավորվի ազգային պետության տնտեսական նոր համակարգ, որտեղ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հողի, ջրի և բնական ռեսուրսների շահագործումից պետք է ստանա իրեն հասանելիք շահույթամասը։

Ինչպե՞ս է այդ համակարգն աշխատելու, ի՞նչ է դրանից շահելու պետությունը, և որքանո՞վ է համակարգը նպաստելու ժողովրդի բարեկեցությանը։ Այս և այլ հարցերի մասին խոսեցինք մեր այսօրվա հյուրի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում