Ք.Ա. 2492 թվականի այս օրը Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի հաղթական երթին

Հայ ժողովուրդը իր դասականացված պատմությունը սկսում է Հայոց ձորի ճակատամարտում Բաբելոնի տիրակալ Բելի զորքերի դեմ Հայկ Նահապետի տարած հաղթանակով: Այն մեզ հայտնի է Պատմահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից: Ըստ Պատմահոր `Հայկ Նահապետը «չկամենալով ենթարկվել Բաբելոնի բռնակալ Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս իր հայրենի երկիր: Բելն իր որդու գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ և պահանջում հնազանդվել իրեն, սակայն , վճռական մերժում ստանալով, արշավում է Հայկի դեմ: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Վարագա լեռան ու Վանա լճի միջև գտնվող տարածքում `Հայոց ձոր գետի աջ ափին: Բելի զորքերը նկարագրելիս `Խորենացին՝ որպես քաոսային ուժի մարմնավորում, նրանց ներկայացրել է «անճոռնի ամբոխի զորությամբ և բազմություն անկարգ հրոսակի» եզրույթներով: Հայկական ուժերը, կարգելով երեքանկյունի ձևով»` Հայկն իր վրա է վերցնում կենտրոնի անմիջական հրամանատարությունը, աջ թևը հանձնում է որդիներին `Արամանյակի գլխավորությամբ, ձախ թևը թոռներին`Կադմոսի գլխավորությամբ , քանի որ «աղեղ ու սուր գործածելու մեջ կորովի մարդիկ էին»: Նահապետը «մյուս բազմությունը» կանգնեցնում է հետևում `կազմելով սեպաձև մարտակարգ: Մեր բանակը կասեցնում է թշնամու հարձակումը՝ թույլ չտալով Բելին առաջին գրոհով հաջողության հասնել: Ճակատամարտի եկրորդ փուլում մեր զորքերը ստիպեցին Արևելքի տիրակալին բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր: Բելը նետահարվում է այն ժամանակ, երբ նրա բանակը պատրաստվում էր ձեռնարկել նոր գրոհ, և նրա նետահարումից հետո սկսվում է խուճապ: Մովսես Խորենացին իրատեսորեն նկարագրում է Բելի սպանվելուց հետո սկսված խուճապը. «Իսկ ամբոխը, տեսնելով այսպիսի մեծ քաջության գործը, փախչում է»: Պատմահայրը, ամփոփելով իր խոսքը Հայոց ձորի հաղթանակի մասին, գրում է. «Մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»:

Հ.Գ.Հատուկ նրանց համար, ովքեր անվանարկել են մեր հերոսական պատմությունը,մեջբերեմ Մովսես Խորենացու խոսքերը. «Մեր աշխարհում էլ արիության շատ գործեր կան գործված, գրով հիշատակության արժանի»:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ք.Ա. 2492 թվականի այս օրը Հայոց ձորի ճակատամարտում սկիզբ դրվեց հայ ժողովրդի հաղթական երթինՀայ ժողովուրդը իր…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 11 августа 2020 г.