Ստեփանավանի հանրային սննդի ու իրացման ցանցի օբյեկտներից որոշներում արձանագրվել է անփույթ իրավիճակ. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ուժեղացված վերահսկողություն է իրականացրել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ, քաղաքի հանրային սննդի ու իրացման ցանցի օբյեկտներից որոշներում արձանագրվել է անփույթ իրավիճակ. խախտվել են ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները, բացակայել են օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանները, տեսանելի վայրում փակցված չեն եղել պարետի որոշմամբ սահմանված իրազեկման թերթիկները, վաճառքի տաղավարների մոտ բացակայել են գծանշումները, օգտագործվել են ախտահանիչ լուծույթներ, որոնք չեն համապատասխանել համավարակի պայմաններում սահմանված նորմերին, չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավարությունը անձանց ու սեղանների միջև։