Նախագահի հարցազրույցից հետո արձագանքները գալիս են փաստելու՝ ազգային միտքը չի վախճանվել

Նախագահի հարցազրույցից հետո արձագանքները գալիս են փաստելու՝ ազգային միտքը չի վախճանվել, պետակակենտրոն գաղափարները ոչ միայն վերածնվում, այլև դոմինացվում են կենտրոնախույս շրջանակների նկատմամբ, Նրա անկեղծությունն ու իրատեսական լավատեսությունը ոչ միայն դրական արձագանքվեց, այլև զգացվում է՝ հանրային հույս արթնացրեց, որ մինչևիսկ երկամյա գահավիժումն է հնարավոր կանգնեցնել ու վերստին մտնել քոչարյանական տասնամյակի ռեժիմի մեջ՝ զարգացման շրջան, ադեկվատ յուրաքանչյուրը փաստեց՝ երկամյա կալանքից հետո Նախագահն էլի իր դիրքերում է՝ շրջահայաց, զուսպ, առանց անվանարկումների, մինչևիսկ Իրեն թշնամի համարողների նկատմամբ առանց ատելության ու չարության, հանրային արձագանքը փաստեց նաև՝ Քոչարյանի նշաձողը չափազանց բարձր է՝ պետական այրին, վերքաղաքական գործչին, ապագայի մասին այսօրվանից մտածող ղեկավարին վայել, մարդիկ մինչևիսկ «շնորհակալություն» են Նիկոլին հայտնում Քոչարյանին հետ բերելու համար։

Այժմ փաստ է՝ Իր՝ ճգնաժամային ու պատերազմական ժամանակներում փայլուն կառավարչական փորձառությունը, անձնական հեղինակությունը, շրջահայացությունը, կամքը, մտածողությունն ու հեռատեսությունն այն անկյունաքարերն են, որոնց վրա կարելի է նորից դառնալ ազգային պետության շինարարությանն ու ունենալ և՛ արժանապատիվ քաղաքացի, և՛ հստակ, սկզբունքային պետական քաղաքականություն։

Թե Քոչարյան չունենայինք, ստիպված էինք լինելու հորինել Նրան։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Նախագահի հարցազրույցից հետո արձագանքները գալիս են փաստելու՝ ազգային միտքը չի վախճանվել, պետակակենտրոն գաղափարները ոչ…

Опубликовано Վահե Եփրիկյան Четверг, 30 июля 2020 г.