Ո՞ւմ է շնորհավորում Փաշինյանը

Ուզբեկ ժողովրդի առաջնորդը, ով մեծ դեր ունի թուրքական ազգերի խորհրդում, վերջերս մի նամակ է ստացել Ալիևից, որտեղ նա շնորհակալություն է հայտնել Ուզբեկների նախագահին, որ թուրքական խորհուրդը իր վերջին նիստում ճանաչում է իր երկրի տարածքային ամբողջականությունը և Արցախի խնդիրը ցանկանում է լուծել ՄԱԿ-ի բանաձևերի միջոցով:

Թուրքական այդ խորհուրդը նաև դատապարտել է Տավուշի ռազմական գործողությունները և անվանել դա հայկական ագրեսիա ազերիներ դեմ`վերահաստատելով իր անվերապահ աջակցությունը Ադրբեջանին:

Թուրքական խորհրդում այդ մարդը ունի մեծ ազդեցություն, և հետևաբար նրա դիրքորոշումը եղել է որոշիչ: Մի խոսքով, ուզբեկները կանգնել են ազերիների կողքին և դատապարտել մեզ:

Հիմա էսքանից հետո արդյո՞ք արժեր, որ այս հակահայկական հիստերիայի փուլում, ազերիների հարձակումների ֆոնին նրանց պաշտպանած պետության ղեկավարին նման ջերմ շնորհավորական ուղերձ հղել կամ ընդհանրապես պե՞տք էր ուղերձ հղել:

Ես հաստատ նման բան չէի անի:

Սա Փաշինյանի շնորհավորական ուղերձն է, կարդացեք, թարմ է, այսօրվա.

«Հարգելի Շավքաթ Միրոմոնի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր պետությունների միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները հետևողականորեն կզարգանան բոլոր ոլորտներում, ինչն ամբողջովին բխում է մեր ժողովուրդների շահերից: Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, ինչպես նաև Ձեր ընտանիքի անդամներին և մերձավորներին քաջառողջություն, երջանկություն և ամենայն բարիք, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն, բարօրություն և բարեկեցություն»

24.07.2020 Երևան

Կարդացեք, տարածեք, վերլուծեք…

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Ու՞մ է շնորհավորում ՓաշինյանըՈւզբեկ ժողովրդի առաջնորդը,ով մեծ դեր ունի թուրքական ազգերի խորհրդում վերջերս մի նամակ է…

Опубликовано Վահան Բաբայան Пятница, 24 июля 2020 г.