Տավուշի հրետակոծված տների վերականգնման համար 25 մլն դրամ հատկացվեց, անհրաժեշտ է ևս 100 մլն

Կառավարությունը հրատապության կարգով 25 մլն դրամ հատկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում հրետակոծված տների վերականգնման աշխատանքները սկսելու համար: Այդ մասին որոշումը կայացվել է գործադիրի նիստի ժամանակ:

Նախնական գնահատականով վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար անհրաժեշտ կլինի առնվազն 150 մլն դրամ։