Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 469 նոր դեպք, ապաքինվել է 478 բուժառու

Հայաստանում հուլիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 469 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36 162-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 688 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքեր չեն գրանցվել: Հուլիսի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 217 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 905-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 478 է, ընդհանուր առողջացածներինը՝ 25244, փաստացի բուժվողներինը՝ 10013 (մեկ օրում նվազել է 19-ով): Մեկ օրում թեստավորվել է 1981 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 151879 քաղաքացի: