Սիրասուն կառավարություն, վերջ տվեք այս անհետաքրքիր դիմակահանդեսին

Սիրասուն կառավարություն, վերջ տվեք այս անհետաքրքիր դիմակահանդեսին:

Մի՞թե պարզ չէ, որ էդ դիմակ կոչեցյալ դնչկալներն ի վիճակի չեն մեղմել հավարակի ծավալները:

Ուրիշ բան մտածեք, հավելավճար տվեք մեր բժիշկներին, թող իրենց գործն անեն:

Խեղճերն էս 5 ամիս ա տառապում են:

Մեր բժիշկները շատ էլ լավն են, դրսից ոչ էլ բժիշկներ են պետք:

Էն վիժեցված հանրաքվեի փողերը ծախսեք կարիքավոր մարդկանց հացի խնդիրն ու բժշկական անձնակազմի չարչարանքը փոխհատուցելու ուղղությամբ:

Դիմակը կորոնավիրուսից էնքան ա պաշտպանում, ինչքան դմակը:

Հերիք ա կեղեքեք մարդկանց:

հա, էն Առողջապահության անփառունակ դիսպետչերին էլ փոխեք:

Հենց դիմակները հանեցիք, վարակը նահանջելու է…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Սիրասուն կառավարություն, վերջ տվեք այս անհետաքրքիր դիմակահանդեսին:Մի՞թե պարզ չէ, որ էդ դիմակ կոչեցյալ դնչկալներն ի…

Опубликовано Gevorg Petrosyan Понедельник, 20 июля 2020 г.