Եզդիները մեր դարավոր բարեկամ եղբայրներն են

Անթույլատրելի և դատապարտելի եմ համարում այսպես կոչված անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից մեր բարեկամ եզդիներին թիրախավորելը:

Իր հերթական անհեթեթ հայտարարության մեջ նա, եզդի ազգին թիրախավորելով, փորձում է հայերի և եզդիների դարավոր բարեկամության միջև խրել այն նույն սեպը, որը հետևողական խրվում է իբր հնի և նորի, իբր նախկինի և ներկայի միջև:

Հայաստանում եզդի ժողովուրդը միշտ մեզ սատար է կանգնել, թե Արցախյան ազատամարտի, թե ներքին կյանքի զարգացման բոլոր ոլորտներում: Սատարում եմ մեր բարեկամ եզդի ժողովրդին և կոչ անում չտրվել սադրանքների:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Եզդիները մեր դարավոր բարեկամ եղբայրներն ենԱնթույլատրելի և դատապարտելի եմ համարում այսպես կոչված անկախ պատգամավոր Արման…

Опубликовано Վահան Բաբայան Вторник, 21 июля 2020 г.