Այգեպար գյուղը` ադրբեջանական կողմի այսօրվա հարվածներից հետո (տեսանյութ)

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Այգեպար գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի այսօրվա հարվածների վերաբերյալ տեսանյութ է տարածել:

Հիշեցնենք, որ գիշերը` ժամը 03:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել են հակառակորդի շարժ։ Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Անցնելով շրջանաձև պաշտպանության` հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։

Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ է շպրտվել։

Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել են հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից: Կրակը այս պահին էլ շարունակվում է։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեզոքացնում են ադրբեջանական զինված ուժերի սադրանքները։

Սա երեկ ժամը 00:15-ից հաստատված փխրուն հրադադարի առաջին կոպիտ խախտումն է:

Ադրբեջանական կողմի այսօրվա հարվածը Այգեպար գյուղի ուղղությամբ։ Քիչ անց հակառակորդը ստացել է արժանի պատասխան։Today's attack by the Azerbaijani side in the direction of Aygepar village

Опубликовано Shushan Stepanyan Среда, 15 июля 2020 г.