Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից առողջացել է 3 քաղաքացի

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել: Առողջացել է 3 քաղաքացի:
Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի:
Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2639 թեստավորում: