Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 535-ով, ապաքինվել է 520 հիվանդ

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 535 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 29820-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 521 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Հուլիսի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 164 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 18  մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 685-ի:

Մահացած բուժառուները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկ օրում առողջացածների թիվը 520 է, ընդհանուր առողջացածներինը՝ 17427, փաստացի բուժվողներինը՝ 11708 (մեկ օրում նվազել է 3-ով): Մեկ օրում թեստավորվել է 2083 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 127171 քաղաքացի: