Կորոնավիրուսային հիվանդությունից 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 34-ամյա կին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 535 նոր դեպք, ապաքինվել է ևս 520 մարդ:

Արձանագրվել է մահվան 18 դեպք: Բուժառուները եղել են 68 (տղամարդ), 71 (տղամարդ), 84 (կին), 78 (կին), 34 (կին), 93 (կին), 83 (կին), 39 (կին), 71 (տղամարդ), 68 (տղամարդ), 78 (տղամարդ), 75 (տղամարդ), 68 (տղամարդ), 54 (կին), 73 (տղամարդ), 75 (տղամարդ), 82 (տղամարդ) և 70 (տղամարդ) տարեկան։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալներով, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։