Որպես Արցախյան ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը, Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման ու կայացման գործում․ Վիտալի Բալասանյան

Արցախի հերոս, «Արդարություն» Կուսակցության առաջնորդ Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին․

«Մեծարգո Սերժ Ազատի

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Որպես Արցախյան ազատագրական պայքարի առաջնորդներից մեկը, Դուք նշանակալի ներդրում եք ունեցել մեր անկախ պետականության ստեղծման ու կայացման գործում:

Հավատացած եմ, որ Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը դեռևս կծառայի ի բարօրրություն մեր երկրի:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն:

Վիտալի Բալասանյան»