Զավեշտալի՞ է… այո, բայց լրիվ իշխանական տրամաբանության մեջ

Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն։

Երբ իշխանությունը փորձում է ապօրինաբար քաղաքականացնել իրավական գործընթացները , դա անխուսափելիորեն բերում է ծանրագույն հետևանքների ամբողջ պետության համար, երբ իշխանությունը փորձում է լուծել նեղ ներիշխանական խնդիրներ` անօրինական քայլերով փաստացի տապալելով Սահմանդրությունը, նշանակում է , որ այլևս Հայաստանում օրենք չի գործում։ Եթե ավելի պատկերավոր նկարագրեմ, ապա պատկերացրեք , որ վաղը օրինակ իշխանությունը, խախտելով բոլոր կանոնները, օրինակ` որոշում է ընդունում, որ ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր չեն ընդունում կառավարության կուրսը, իրավունք չեն ունենա քվեարկել ընտրություններին…զավեշտալի՞ է…այո, բայց լրիվ իշխանական տրամաբանության մեջ։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ բոլոր գործընթացները Հայաստանում պետք է լինեն խստագույնս օրենքի և օրենսդրության տառին համապատասխան, և մենք չենք հանդուրժել և չենք հանդուրժի այս խայտառակ վիճակը։

Հենց այդ պատճառով է պայմանավորված մեր դիմումը դատախազություն` սահմանադրական կարգի փաստացի տապալման վերաբերյալ, քանզի եթե հիմա փակենք աչքերը, ապա վաղը կառերեսվենք անդառնալի հետևանքների։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Այսօր «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների կողմից հանցագործության…

Опубликовано Arman Abovyan Вторник, 30 июня 2020 г.