Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ՎԵՐՋԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 10 միլիոն 421 հազարից: Worldometers.info-ի տվյալներով՝ մահացածների թիվն անցել է 508 հազարից: Ապաքինվել է ավելի քան 5 միլիոն 679 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 681 հազար 811 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 128 հազար 783 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում:

Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 370 հազար 488-ի, մահերինը՝ 58 հազար 385-ի: Վարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 647 հազար 849 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է 9 հազար 320 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Հնդկաստանն է՝ 568 հազար 315 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 16 հազար 917:

Մեծ Բրիտանիայում առկա է 311 հազար 965 հաստատված դեպք: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է: Մահերի թիվը կազմում է 43 հազար 575: Վարակվածների թվով հաջորդող երկիրը Իսպանիան է, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 296 հազար 050, մահերինը՝ 28 հազար 346: Իսպանիաին հաջորդում է Պերուն, որն էլ իր հերթին վարակվածների թվով շրջանցել է Իտալիային և Չիլիին: Պերուն առանձնանում է 282 հազար 365 ընդհանուր, 9 հազար 504 մահվան դեպքով:

Վարակվածների ընդհանուր թվով հաջորդը Չիլին է: Չիլիում առկա է 275 հազար 999  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 5 հազար 575 մարդ: Իտալիայում հաստատված դեպքերի թիվը 240 հազար 436 է: Մահացության ցուցանիշը կազմում է 34 հազար 744: Վարակվածների ընդհանուր թվով Իտալիայում հաջորդում է Իրանը, որը հայտնվել է 10-րդ տեղում:

Իրանում առկա է 225 հազար 205  հաստատված դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է 10 հազար 670 մարդ: Իրանին հաջորդում է Մեքսիկան, որտեղ վարակակիրների թիվը հասել է 220 հազար 657-ի, մահացածներինը՝ 27 հազար 121-ի:

Թուրքիան հայտնվել է 13-րդ տեղում: Թուրքիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 198 հազար 613 է: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 5 հազար 115 մարդ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտվել է 22-րդ տեղում: Այստեղ վարակի 19 նոր դեպք է ավելացել: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 83 հազար 531 է, որից ապաքինվել է 78 հազար 469-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանը այս ցուցակում 135-րդ  տեղում է: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 928-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 15 մարդ:

Իսկ Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը: Հայաստանում  հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 25 հազար 542 է: Վարակի հետևանքով մահացել է 443 մարդ, իսկ ապաքինվել է 14 հազար 048 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: