Փաշինյանը ներսից քանդում է երկիրը, իսկ Թուրքիան սցենար է մշակում Հայաստանի վրա հարձակման (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն է։

Իշխանությունը՝ տապալված հանրաքվեից հետո, որոշեց իր համար ոչ ցանկալի ՍԴ դատավորներից ազատվել ԱԺ-ի միջոցով: Եվ  խորհրդարանը,  ընդամենը 4 ժամում,  առանց  հանրային քննարկման,  խախտելով Սահմանադրության 169 հոդվածի պահանջը, կատարեց  Աահմանադրական փոփոխություններ, փոփոխեց ԱԺ կանոնակարգ օրենքը,  Սահմանադրությունը  խախտելով` նախագիծերը  չուղարկեց ՍԴ՝ կարծիքի  համար: Հայաստանում կատարվածը բնութագրվում է այսպես`  իշխանության կողմից տեղի ունեցավ հանցագործություն,  սահմանադրական կարգի տապալում, դատական իշխանության զավթում:

Արտախորհրդարնական ընդդիմությունը,  բազմաթիվ իրավաբաններ  արձանագրում են , որ երեք անձիք՝ վարչապետ  Նիկոլ Փաշինյնանը, նախագահ Արմեն Սարգսյանը և խորհրդարանական ընդդիմության «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը միասնաբար իրականացրին մեկ սցենար՝ Հայաստանում  տապալեցին սահմանադրական կարգը,  նրանք Հայաստան պետության նկատմամբ հանցագործություն իրականացրին։

Մանրամասները՝ տեսանյութում․