Կրկին գույքի հարկը գովերգողների մասին

«Մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման արդյունքում, բազմապատիկ անգամ ավելի է լինելու, քան գույքահարկինը: Դրա փոխարեն մի փոքր ավելի բարձրացնում ենք գույքահարկը»․ «Հայ մեծ մտածող» ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Ստեղ են ասել գլխիդ ձյուն գա: Այդպես են ասում նրանց, ովքեր անտրամաբանական բան են ասում կամ անում:

Տո «խելոք»…

  1. բա քո դանակով էի մորթելո՞ւ.
  2. որ անձնագիրը մոտը չեղավ տուգանքը գրելիս ի՞նչ ես իմանալու՝ մարդն իր իրակա՞ն տվյալներն է հայտնում, թե՞ կեղծ.
  3. որ չի աշխատում և նրանից եկամտահարկ չի գանձվում կամ թոշակառու է ինչ բազմապատիկ ավելիի մասին է խոսքը:

Մի խոսքով խաբեք ժողովրդին քանի դեռ կարող եք:

Հ.Գ. Ի գիտություն ազգաբնակչությանը

Անշարժ գույքի հարկը տարածվելու է ոչ միայն բնակարանների և առանձնատների, այլև անշարժ գույքի բոլոր ձևերի վրա: Այն կհանգեցնի ծառայությունների, վարձավճարների արժեքի բարձրացմանը, ինչպես նաև արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների գների կտրուկ աճի:

Բնակչության համար արդեն պարզ է, որ պետությունը փորձում է բոլոր խնդիրները լուծել իրենց հաշվին:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Կրկին գույքի հարկը գովերգողների մասին. «Մարդկանց եկամուտները, որոնք նրանք ստանալու են եկամտային հարկի նվազեցման…

Опубликовано Artur R Tovmasyan Понедельник, 29 июня 2020 г.