Քաղաքական դաշտը այս պահին ինձ հիշեցնում է մեծ շինհրապարակ, որտեղ պիտի ձևավորվի նոր քաղաքական միտք (տեսանյութ)

ԱԺ արտահերթ նստաշրջանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը անդրադառնալով  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ընթացքում ընդդիմության կողմից հնչեցրած դիտարկումներին՝ նշեց․ «ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ չկա և առավել ևս չի եղել 2019 թվականի ընթացքում, որը մենք հիմա քննարկում ենք: Այս տարվա ընթացքում իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են չնախատեսված դժվարություններ, որոնք հաղթահարվել են կառավարության որդեգրած թիրախային ծրագրերի ճանապարհով»։ Անդրադառնալով ընդդիմադիրների կողմից հնչեցրած քաղաքական ճգնաժամին՝ ԱԺ նախագահը նշեց․ «Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա։ Հայաստանի քաղաքական դաշտը այս պահին ինձ հիշեցնում է մի մեծ շինհրապարակ, մի մեծ խառնարան, որտեղ պիտի ձևավորվի նոր քաղաքական միտք»:

Մանրամասները՝ տեսանյութում