«Միասնական Ռուսաստան» («Եդինայա Ռոսիա») կուսակցությունը անհանգստացած է «Բարգավաճ Հայաստան» բարեկամական կուսակցության շուրջ տեղի ունեցող կոնֆլիկտից

Նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակը արձագանքներ առաջացրեց հանրապետության սահմաններից դուրս

«Եդինայա Ռոսիա» կուսակցության միջազգային գործունեության հարցերով գլխավոր խորհրդի նախագահության հանձնաժողովը կարծում է, որ իրավիճակը պետք է կարգավորվի օրենքին համապատասխան, քաղաքական բազմազանության և հասարակական գործունեության ազատության հարգանքով:

«Հաշվի առնելով, որ ժողովրդավարական պետություններին բնորոշ քաղաքական մրցակցությունը չի իրականացվելու ապօրինի մեթոդներով,  մենք ցանկանում ենք, որ մեր հայ գործընկերները շուտափույթ դուրս գան այն կոնֆլիկտից, որը ռեզոնանսեց Հայաստանի Հանրապետության սահմաններից այն կողմ»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «Եդինայա Ռոսիա» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները 2008 թվականից հաջողությամբ համագործակցում են երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով: