Կորոնավիրուսի թաքնված ախտանիշները

ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան  անվանել է կորոնավիրուսային վարակի ոչ ակնհայտ ախտանիշներ, որոնք կարող են օգտագործվել վարակի առկայությունը որոշելու համար`առավել ակնհայտ նշանների բացակայության դեպքում:

Ըստ նրա՝ նման ախտանիշները թոքերի ծավալի նվազումը և երիկամային ֆունկցիայի խանգարումն են:

Բարանովան նշել է, որ COVID-19-ը երիտասարդները հիմնականում առանց ախտանիշների են տանում, մինչդեռ վիրուսը հայտնաբերվում է պատահականորեն այլ հիվանդությունների հետազոտման ընթացքում:

«Օրինակ, անհրաժեշտ էր ստուգել ենթաստամոքսային գեղձը, և մարդուն համակարգչային տոմոգրաֆիա անելու ընթացքում պարզվել է, որ նա թոքերի վնասվածք ունի: Այս ամենը հնարավոր էր հաստատել առանց տոմոգրաֆիայի, եթե թոքերի չափը վերահսկվեր ստերեոչափի միջոցով»,- մեջբերում է«ՌԻԱ Նովոստին»:

Նա շեշտել է. թոքերի չափի հանկարծակի նվազման դեպքում ամենայն հավանականությամբ, խոսքը կորոնավիրուսային վարակի մասին է:

Մասնագետը հավելել է, որ երիկամների ֆունկցիայի անբավարարությունը, ամենայն հավանականությամբ, ցույց է տալիս մարմնում COVID-19- ի առկայությունը: Ախտորոշման համար անհրաժեշտ է արյան ստուգում: