Միայն Արցախի Հանրապետության միջազգային դե յուրե ճանաչման փաստի հիման վրա կարող ենք վարել արդյունավետ բանակցություններ Մինսկի խմբի շրջանակներում

Անմիջապես ընդգծեմ, որ երրորդ ճանապարհը, որ կկապի ՀՀ Արցախի Հանրապետության հետ, պետք է կառուցվի առանց որևէ նախապայմանների :

Միևնույն ժամանակ Եվրապարլամենտի հակահայկական (հենց հակահայկական) հայտարարությունը համարվում է լուրջ և ուժեղ հարված մեր արտաքին քաղաքականության եռյակին ԱԳՆ-ին, Խորհրդարանական դիվանագիտությանը և եվրոպական ափյուռքի կառույցներին, և սա ստիպում է մեզ գնահատել, թե որտեղ մենք թերացանք, ինչը մենք այնպես չենք անում և ինչպես կարող ենք հրատապ ուղղել իրավիճակը: Մանրամասները չեմ գրելու, բայց պետք է շտապ կոտրել հակահայկական տենդենցները եվրոպական ուղղությամբ և միանշանակ կենտրոնանալ միջազգային հանրության կողմից Արցախի անկախության իրավական կարգավիճակի ճանաչման գործընթացին :

Այլ ճանապարհ չկա և չի կարող լինել, և միայն Արցախի Հանրապետության միջազգային դե յուրե ճանաչման փաստի հիման վրա կարող ենք վարել արդյունավետ բանակցություններ Մինսկի խմբի շրջանակներում։

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Անմիջապես ընդգծեմ , որ երրորդ ճանապարհը, որ կկապի ՀՀ Արցախի Հանրապետության հետ, պետք է կառուցվի առանց որև է…

Опубликовано Arman Abovyan Четверг, 11 июня 2020 г.