Էլթոն Ջոնի ասած փոփոխությունների ցունամիից ոգևորված տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հայցը դատարանը մերժեց

Հիշո՞ւմ եք, չէ՞, չե՛ք մոռացել, թե «թավշյա հեղափոխություն» կոչվածից գրեթե անմիջապես հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան այցելած հռչակավոր երգիչ և միասեռական Էլթոն Ջոնը, որին, նախագահի հետ միասին, իր տիկնոջ հետ պատիվ տվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչ ասաց այստեղ միասեռականների համար դրական փոփոխությունների վերաբերյալ: Այնուամենայնիվ, նրանց, ովքեր մոռացել են Էլթոն Ջոնի ասածը, հիշեցնենք.

« … Կարող եմ ասել, որ Անգլիայում շատ արագ փոխվեց ամեն ինչ, ես կարող եմ ամուսնանալ իմ ամուսնու հետ։ Փոփոխությունները միշտ էլ դանդաղ են տեղի ունենում, բայց երբեք չէի մտածում, որ դա կարող է իրականություն դառնալ իմ կյանքի ընթացքում։ Դա կարող է լինել, բայց պետք է համբերատար լինես, գործես մաքուր սրտով և մտքով (և ո՞վ է խոսում մաքուր սրտով ու մտքով գործելու մասին, սա նույնիսկ ավելին է, քան անհեթեթությունն ու զավեշտը միասին վերցված.- Ա. Հ.)։ Կարծում եմ, որ նոր նախագահն ու նոր վարչապետը դրական փոփոխություններ կբերեն Հայաստանում։ Եվ արդեն իսկ անում են դա։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մաս կազմել այս ամենին, միշտ էլ հաճելի է փոփոխությունների ցունամիի մաս դառնալը»:

Հիշո՞ւմ եք, չէ՞, չե՛ք մոռացել նաև, թե այդ փոփոխություններից ու նույնիսկ դրանց ցունամիից ոգևորված կամ, առնվազն, դրանց ակնկալիքն ունեցող, «Իրավունքի կողմ» ՀԿ (այս կազմակերպությունը հանդես է գալիս իբրև իրավապաշտպան) նախագահ Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանունով ներկայացած մեկը 2019թ. ապրիլի 5-ին ինչ ասաց «Ազգային ժողով» կոչվածի բարձր ամբիոնից համարձակորեն հանդես գալով որպես տրանսգենդեր: Թե ոմանք մոռացել են, դա էլ հիշեցնենք.

«Մենք այսօր պատմություն ենք կերտում,- ասաց տրանսգենդերը Մարդու իրավունքների ազգային օրակարգին առնչվող խորհրդարանական լսումների ընթացքում։- Թերևս մի քանի ամիս առաջ անհնար էր անգամ երևակայել այն, ինչ այսօր իրականություն է հետհեղափոխական Հայաստանում: ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից ձեզ եմ դիմում տրանսգենդեր կին… »։

Տրանսգենդերն ասաց նաև. «Մտորեք պարոնայք, կոչ եմ անում ձեզ, այդ թվում նաև տրանսգենդերների կողմից ընտրյալներին՝ ձեռնամուխ լինել գենդերային հավասարությանը և առհասարակ մարդու իրավունքների ապահովմանը նպատակաուղղված քաղաքականության և օրենսդրական բարեփոխումների իրականացմանը, իսկ մենք պատրաստ ենք ձեզ ապավինել մեր հայրենիքում ժողովրդավարության կառուցման գործում»։

Նաև այդ կապակցությամբ «Իրատես» թերթի 2019թ. ապրիլի 9-ի համարում հանդես գալով «ԱԺ ամբիոնից սոդոմական մեղքի մեջ գտնվողն արդեն բացահայտ դիմում է հանրությանը» վերտառությամբ հոդվածով, հարցրել էի` «Հիմա մինչ այժմ չհասկացողները հասկացա՞ն, թե «գենդեր» ասվածն ինչ է։ Իսկ նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ ասել է տրանսգենդեր, հակիրճ բացատրենք՝ բնածին սեռին հակառակ գնացած, սեռափոխ եղած ու հակառակ սեռին բնորոշ սեռական կյանք վարող անձ։ Տվյալ անձը տղամարդ է ծնվել, սակայն հետագայում սեռափոխ եղել և վերցրել կնոջ անուն՝ Լիլիթ»։

Սեռափոխ անձը (Վաղարշակ Մարտիրոսյան անուն-ազգանունով որպես տղա ծնված, բայց հետագայում իր սեռը փոխած և որպես Լիլիթ Մարտիրոսյան անուն-ազգանվան նշումով անձնագիր ստացած) հպարտ քաղաքացիներին փաշինյանական իշխանության պարգևած նոր Հայաստանում վերոնշյալ փոփոխությունների ցունամիից ոգևորված, համարձակվել էր հայց ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան այն բանի համար, որ թերթն իր վերաբերյալ ընթերցողներին ներկայացրել էր իրականությունը՝ սոդոմական մեղքի մեջ գտնվող, այլասերված: Հիշյալ հոդվածում իր մասին օգտագործված որոշակի արտահայտություններ («Սոդոմական մեղքի մեջ գտնվողն», «այլասերվածը») համարելով իր պատիվը և արժանապատվությունը վիրավորող, Լիլիթ Մարտիրոսյանն ընդդեմ «Իրատես» թերթը հրատարակող «Տեսակետ» ՍՊԸ-ի (քաղ. գործով պատասխանող) հայցը ներկայացրել էր վիրավորանքի համար իրենից հրապարակային ներողություն խնդրելու և հօգուտ իրեն 1 մլն դրամի փոխհատուցում տալու պահանջներով:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահությամբ`դատավոր Զարուհի Նախշքարյանի) ՀՀ օրենսդրության պահանջներից և արդարադատության հրամայականից բխող ս. թ. հունիսի 2-ի իր վճռով, առավել քան բավարար հիմնավորումներով մերժեց իրեն տրանսգենդեր կին համարող Լիլիթ Մարտիրոսյանի հայցը: Դատարանը որոշելով, որ հայցն անհիմն է, լրատվամիջոցը գործել է օրենքի շրջանակում՝ իրացնելով իր լիազորությունները, իրավացիորեն մերժեց տրանսգենդերի հայցը:

Նշենք, որ «Տեսակետ» ՍՊԸ-ի շահերը դատարանում փայլուն կերպով ներկայացնում էր «Լեվ Գրուպ» փաստաբանական գրասենյակը, անձամբ հիշյալ գրասենյակի հիմնադիր նախագահ, հայտնի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Հարկ է նշել նաև, որ ինչպես տրանսգենդերի հայցի դեմ Լևոն Բաղդասարյանի առարկությունները, այնպես էլ դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ դատարանի վերոնշյալ իրավաչափ և հեղինակավոր վճիռը մեզ ծանոթ դատական շատուշատ ակտերից տարբերվում են թեմայի ու խնդրի խորն ուսումնասիրությամբ, բազմակողմանի վերլուծությամբ` այն աստիճանի, որ դատարանի 16 էջանոց վճիռն իրավական ակտ լինելուց բացի, հիշեցնում է նաև գիտական աշխատություն: Այս ամենը վկայում է և՛ փաստաբանի, և՛ դատավորի կողմից կատարված հսկայական աշխատանքի մասին:

Սկսենք պատասխանողի դիրքորոշումը ներկայացնելուց: Դեռ 23.07.2019թ. պատասխանողի ներկայացուցիչը հայցադիմումի դեմ գրավոր առարկություններ էր ներկայացրել և արտահայտել այն համոզմունքը, որ ներկայացված հայցն անհիմն և ենթակա մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Ըստ պատասխանողի ներկայացուցչի, սույն գործով անհրաժեշտ է առաջնահերթորեն անդրադառնալ հայցվորի իրավական կարգավիճակին, այնուհետև պատասխանողի կողմից որպես վիրավորանք ընկալված դատողություններին: Մասնավորապես, ինչպես հայցվորն ներկայացրել Ազգային ժողովում իր հիշյալ ելույթով, վերջինս հանդիսանում է տրանսգենդեր կին: Այսինքն` վերջինս հանդիսանում է սեռափոխ եղած անձնավորություն, ԼԳԲՏ անձանց ներկայացուցիչ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվիստիտ կամ տրանսգենդեր):

Պատասխանողի ներկայացուցիչը վկայակոչելով ՀՀ «քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը, «Անձնագրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության «Անվան փոխման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 941-Ն որոշման հավելվածի 1-ին մասը, նշել է, որ բժշկական միջամտությունը սեռափոխության միայն առաջին փուլն է: Անձի սեռը փոխված է համարվում պետական գրանցման պահից: Սույն գործով հայցվորի սեռը փոփոխության ենթարկված չէ, վերջինս ըստ անձնագրային տվյալների, հանդիսանում է Լիլիթ Մարտիրոսյան, սեռը արական, սակայն արտաքին տեսքով հանդես է գալիս որպես իգական սեռի ներկայացուցիչ: Հետևաբար` իրավաբանորեն հայցվորը հանդես է գալիս որպես արական սեռի ներկայացուցիչ, և իրավական հարթության վրա գոյություն չունի Լիլիթ Մարտիրոսյան՝ որպես իգական սեռի ներկայացուցիչ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան