Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ մամուլի խոսնակի անդրադարձն ադրբեջական տեսանյութին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն անդրադառնալով սոցցանցերում տարածվող տեսանյութին ու պնդումներին, թե հայկական կողմը Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ռազմական տեխնիկա է խոցել, նշեց, որ հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում:

Ստեփանյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ի հետ զրույցում:

«Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող եմ ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք համարժեքորեն պատասխանում ենք հակառակորդի գործողություններին և սադրանքներին»,- ասել է  Ստեփանյանը: