Համավարակի դեմ պայքարը տապալված է, սա պետք է ունենա քաղաքական հետևանք և գնահատական

Երեք ամիս է՝ կարանտինային վիճակ է,այսքան մարդ մահացավ, բայց Արսեն Թորոսյանը դեռ բժիշկ է փնտրում:

Հարցրեք կառավարությանը, պարետին այն ժամանակ, երբ մարդկանց ասում էիք մնա տանը և տուգանում տեղաշարժման թերթիկ չունենալու համար, բա, դիմակ ի՞նչու չպահանջեցիք և թույլ չտվեցիք, որ մարդիկ աշխատեն: Հարցրեք ի՞նչու եք լռում:

Շատ մարդիկ աշխատանք ու բիզնես կորցրեցին ձեր անմեղսունակ փոփոխական որոշումների պատճառով:

Դուք ի՞նչ է՝ իրոք մտածում եք, որ պատասխան չեք տալու ձեր փնթի, անպատասխանատու գործունեության համար:

Ավելին, ասեմ՝ վիրուսի երկրորդ ալիք դեռ չի կարող լինել, քանի մենք պիկը չենք հաղթահարել և իջել զրոյական վիճակի, ի՞նչ երկրորդ ալիքից եք բարբաջում, գոնե պատկերացնում՞եք՝ ինչ եք խոսում:

ԱԺ-ից դուրս վիճակը պարզ է, պարզ չի ԱԺ-ում իրենց ընդդիմադիր համարող պատգամավորների արածը , ում՞ են սպասում, և այլևս ում՞ են պետք իրենց ելույթները և բոյկոտները, երբ երկիրը կառավարող անպատասխանատու դիլետանտները Հայաստանը հասցրեցին առողջապահական՝ շուտով նաև սոցիալական և տնտեսական կոլապսի՝ իր բոլոր հետևանքներով:

Բա լավ մոռացաք «պինցետն ու լանցետը», Միլանի ռեյսը, չեղարկվող ԱՅՈ-ի սուտի քարոզարշավը, բուկլետ բաժանելը, որը՞ ասեմ, բա․ հարգելի ընդդիմադիր պատգամավորներ, խոսեք, բա, ուր՞ եք…կարող՞ ա ես էի մարզերում միտինգ անում, երբ ամբողջ աշխարհում արդեն պանդեմիա էր սահմանվել:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Համավարակի դեմ պայքարը տապալված է,սա պետք է ունենա քաղաքական հետևանք և գնահատականԵրեք ամիս է կարանտինային վիճակ…

Опубликовано Վահան Բաբայան Четверг, 28 мая 2020 г.