Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահի՝ արտաքին հարցերով խորհրդական

Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշանակվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարցերով խորհրդական: Այս մասին  ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Դավիթ Բաբայանը նշանակվել է խորհրդական արտաքին բլոկի հետ կապված: Մնացած ուժերի հետ աշխատում ենք»,- նշել է Հարությունյանը։