Ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը անդրադարձել է կադրային նշանակումներին։

«Կադրերի ճիշտ ընտրությունն արդյունավետ կառավարման հիմքն է,-նշել է Արցախի նախագահը:- Ուրախ եմ, որ առաջին փոփոխությունները հանրության մեջ հիմնականում դրական ազդակներ են առաջացրել: Վստահեցնում եմ, որ ոչ ոք մեր երկրում արտոնյալ չի լինելու՝ անկախ զբաղեցրած պաշտոնից: Իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց պահվածքով ոչ ընդունելի վարքագիծ կդրսևորեն, մեզ հետ քայլելու իրավունք չեն ունենա»: