Եթե դուք հայհոյում եք ազգային պետությունը, ապա արդարացիորեն վաստակել եք ամեն հայհոյանք

Գառնիկ Իսագուլյանին քննադատելուց զգույշ եղեք՝  ծիծաղելի ուտոպիստի կամ անիմաստ բարոյախրատի տպավորություն չթողնեք։

Ինքս երբեք հանրային տիրույթում չեմ հայհոյում, (տիրապետում եմ էմոցիաներիս, իմ ու զազրախոսի միջև տարբերությունը երբեք չեմ մոռանում) ավելին՝ մշտապես հորդորում եմ ընկերներիս երբեք չարձագանքել հայհոյանքներին, մնալ սեփական բարձր դիրքերում, չիջնել խոսքի նման ցածր մակարդակի, բայց եկեք միմյանց հետ անկեղծ լինենք՝ էս իշխանությանը մեծ հաշվով հայհոյանք հասնում ա, ու եթե օրինակ՝ Ռևազյան Տաթևիկի պարագայում հայհոյվել էր անձը, նորածին երեխան, ապա էս իրավիճակում անձնավորված խնդիր չկա՝ իշխանության ներկայացուցիչն անվանվել է իր իսկ անվամբ (համենայնդեպս ըստ Իսագուլյանի), հակառակ պարագայում հայ զինվորին գլխատողին հերոսացրածին կիրթ մարդ անվանողին էլ մի հայհոյեք, նրա կնոջը Շուշիում մուղամ լսելու հրավիրածին ու զոհերը հանուն ոչնչի կոչածին էլ մի հայհոյեք, Ապրիլյան Քառօրյայի համար ամաչող ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամին էլ մի հայհոյեք, թուրքի առջև խոնարհվող պատգամավորին էլ մի հայհոյեք ու էսպես շարունակ, և հանուն կեղծ տոլերանտության՝ վարի տվեք թե՛ ազգությունը, թե՛ պետությունը։

Էդ որ երկու տարի շարունակ մեկն ինձ՝ աշխարհի հայհոյանքը գրվել ա ամեն անլվա ստրուկի կողմից, նորմալ է, հիմա նույն ստրուկները վայնասուն են բարձրացրել, թե բա հայհոյա՜նք, ատելությու՜ն. տղաներ ու աղջիկներ, ձեզ քաղաքական էշաֆոտն է սպասում, դուք ընկե՞լ եք հայհոյանքի հետևից, կաշիներդ ա քերթվելու դեռ է ու ոչ թե իմ, այլ դեռ երեկ ձեզ ծափահարողների կողմից՝ ես չեմ հայհոյում ի թիվս այլնի՝ դասային առումով ձեզնից տարբեր լինելու պատճառով։

Համաձայն եմ՝ քաղաքական դիսկուրսը չպետք ա էս մակարդակին լինի, համաձայն եմ՝ հայհոյանք-֊ ատելությունը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, համաձայն եմ՝ հանրային խոսքը պետք է ավելի զուսպ լինի, բայց անկեղծ ասած՝ համաձայն չեմ՝ հայհոյվելուց բողոքում են հայհոյանքի պրակտիկայի ստեղծող- հովանավորներն, իսկ եթե դուք հայհոյում եք ազգային պետությունն, ապա արդարացիորեն վաստակել եք ամեն հայհոյանք։

Հ.Գ. Թարգե՛ք, սա էլ մարդու իրավունքների շահարկման ու կեղծ պրոպոգանդայով ազգային դիմագծի պղծման պես, հիմա էլ սութի տոլերանտությամբ ամենը պղծելը, թե չէ ստացվում ա՝ բոլորդ «կույս» եք, մեղավորն էլ մենք ենք՝ երկամյա ամենաստոր հայհոյանքի թիրախներս ու երբևէ էդ ամենին չարձագանքածներս։

Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Garnik Isagulyanին քննադատելուց զգույշ եղեք ծիծաղելի ուտոպիստի կամ անիմաստ բարոյախրատի տպավորություն չթողնեք։Ինքս…

Опубликовано Վահե Եփրիկյան Вторник, 26 мая 2020 г.