Մի շարք զորամասերում իրականացվել են ստուգումներ

ՀՀ ԶՈՒ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ են իրականացրել մի շարք զորամասերում:

ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, ստուգվել են օրվա վերակարգերի կազմակերպումը, անցագրային խստացված ռեժիմի պահպանումը, տարածքների  և շինությունների սանիտարահիգիենիկ վիճակը: Աշխատանքային խումբը նաև հետևել է անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների ընթացքին, տվել  համապատասխան ցուցումներ: