Կորոնավիրուսային իրավիճակն աշխարհում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 122 հազարից: worldometers.info-ի  տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 330 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 043 հազար 137 մարդ:

Վիրուսով վարակվածների և մահվան դեպքերով ԱՄՆ-ը առաջատար է՝ 1 միլիոն 595 հազար 081 հաստատված դեպքով: Այստեղ մահացածների թիվը 95 հազար 016 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 317 հազար 554 հաստատված դեպք, մահերի թիվը, սակայն, տասնյակի ցածր ցուցանիշն է՝ 3 հազար 099:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցել է Իսպանիային: Բրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 294 հազար 152-ի, վարակի հետևանքով մահացել է 19 հազար 038 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 279 հազար 524 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 888:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 250 հազար 908 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 36 հազար 042: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 227 հազար 364, մահվան դեպքերինը՝ 32 հազար 330: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, եվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 575 է, մահացածները 28 հազար 132 են:

Գերմանիայում 178 հազար 568 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 271 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 152 հազար 587-ի, մահացածներինը՝ 4 հազար 222-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 129 հազար 341-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 249 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 967 ընդհանուր և 2 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 721-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը: