Ամերիկյան FAGMA վիրուսը պատերազմ է հայտարարել ամբողջ մոլորակին

Մենք Հայաստանի քաղաքացիների ուշադրությանն ենք ներկայացնում ներկա ժամանակի ևս մեկ վերլուծություն, որով աշխարհի հետ «կիսվել է» ռուս փորձագետ բլոգեր Իգոր Շնուրենկոն: Այժմ նրա «Կորոնավիրուսը և դատարկությունը» հոդվածը աշխարհում սկանդալի բռնկման հիմնական պատճառն է: Ո՞ւմ հետ է պատերազմը: Շնուրենկոն այս խնդրով դիմել է ոչ միայն իր երկրի քաղաքացիներին: Փորձագետը ամբողջ աշխարհին առաջարկում է սկսել մտածել: Եվ փնտրել պատասխանը:

Եթե ​​«կորոնան» պատերազմ է, ապա ո՞վ է պայքարում և ում հետ: Շնուրենկոն առաջարկել է պատասխանի իր տարբերակը. «Մենք ենթարկվել ենք թվային հրեշի հարձակման` Facebook-ի, Amazon-ի, Google-ի, Microsoft-ի, Apple-ի (հայտնի որպես FAGMA, նրանց անունների առաջին տառերով): Վիրուսային պատերազմի կազմակերպիչը ոչ թե ԱՄՆ վարչակազմն է, այլ FAGMA-ն: Միացյալ Նահանգներում FAGMA-ն «վերջացնում է կրծել» այն, ինչ մնացել է հանրապետությունից՝ օգնելով կառուցել կայսրության «շքեղ շենք»: «Մեծ թվանշանը» կարծես թե աջակցում է Թրամփին, բայց միևնույն ժամանակ իր խաղն է խաղում: Նախագահ Թրամփը նրանց փրկագին է մուծում՝ հարկերից ազատելով և բազմատրիլիոնանոց օգնությամբ, ինչը ոչ մի դեպքում չի խանգարում նրանց ոչնչացման պատերազմ վարել բոլոր նրանց դեմ, ովքեր կարող են հավանական մրցակցություն կազմել»: Մենք արդեն տեղեկացրել ենք ՀՀ քաղաքացիներին, թե որ շրջանակներն են իրական մրցակիցների կազմում՝ ընդդեմ «վիրտուալ իրականության» ներկայացուցիչների. դա, ըստ իսրայելցի գրող և հրապարակախոս Իսրայել Շամիրի, իրական տնտեսության սեկտորն է, իրական գործարաններն ու արտադրամասերը, գյուղատնտեսական ապրանքների, այսինքն՝ սննդի, արտադրողները։

Եվս մեկ անգամ դիմենք փորձագետ Շնուրենկոյին. «Եվրոպան պատերազմի այս դրվագի գլխավոր մրցանակն է: Քանի դեռ չինական բանակները հեռու են, եվրոպական տնտեսությունը «ծածկվում է պղնձե ավազանով» (այսինքն՝ անկում է ապրում) և պարտություն է կրում տեղեկատվական բլիցկրիգի արդյունքում: FAGMA-ի մասնավոր զորքերը գրավում են քաղաքները, չոչնչացնելով դրանք՝ այլ գործի դնելով ինֆովիրուսը: Google-ի և Facebook-ի ալգորիթմները վերահսկում են հնազանդ մասնագետներին, լրատվամիջոցներին և բլոգերներին, որոնց միջոցով նրանք բարոյազրկում են ինչպես բնակչությանը, այնպես էլ ղեկավարությանը: Սեփական կորուստները նշանակություն չունեն. միևնույն է, FAGMA-ի զինվորները գալու են, ինչպես ամերիկյան GI-ը`1945 թ., և թարմ դոլարներով, կամ՝ամերիկյան շոգեխաշած մսով և նեյլոնե գուլպաներով գնելու են այն ամենը, ինչ մնացել է: Իսկ մոտակայքում արդեն սպասում է Բիլ Գեյթսը իր ալքիմիական պատվաստանյութերով»:

Դե ինչ, հայեր և հայուհիներ, մի՞ թե չեք տեսնում, որ շատ է նման ճշմարտության: Շնուրենկոն մտածում է իր Ռուսաստանի մասին և հարցնում. «Արդյոք պե՞տք էր, որ Ռուսաստանը համաձայնի իրենց խաղի կանոններին»: Ռուսերեն իմացողները կարող են ինքնուրույն կարդալ այդ հոդվածը։ Իսկ մենք ուզում ենք հարց ուղղել ՀՀ կառավարությանը, իշխանամետ և ընդդիմադիր քաղաքական գործիչներին. մեզ ինչո՞ւ էր պետք «միանալ» FAGMA-Բիլ Գեյթս հանցավոր խմբի սեփականատերերի հայատյաց «խաղերին»: Որքանո՞վ են վաճառվել XXI դարի նոր ֆաշիստներին: Այլ գաղափար չի ծագում. սեփական ազգի դեմ գործում են միայն փողի համար, ուրիշ ոչինչ:

Վերջում ևս երկու մեջբերում անենք: Առաջինը՝ նույն Շնուրենկոյից. «FAGMA-ն այնպիսի կոմպոզիտային վիրուս է, որը բաղկացած է թվացյալ անկախ վիրուսներից, որոնցից յուրաքանչյուրը օգնում է մյուսներին կոտրել կենդանի օրգանիզմի պաշտպանությունը և օգտագործել այն բազմանալու նպատակով… FAGMA-վիրուսը ներկայիս համաշխարհային պատերազմում ընդգրկված տերությունները կերպարանափոխում է իր պատկերով և նմանակությամբ: Գոյատևման պայքարի ողջ դաժանությամբ հանդերձ, պետք է հասկանալ, որ պայքարը համաշխարհային ասպարեզում և յուրաքանչյուր ազգային օրգանիզմի ներսում ընթանում է նույն սոցիալ-տնտեսական համակարգի վերահսկողության համար: Տեսանելի հակասությունները թաքցնում են իրական միասնությունը` կայացման ամբողջ աշխարհում տեխնոլոգիական ֆիքսված անհավասարության և վերահսկողության անփոփոխ համակարգի ներդրման գործում միասնությունը»: Երկրորդ մեջբերումը հազարամյակների խորքից է՝ չինական իմաստություն. «Զորքերի հարվածը նման է քարով ձվին հարվածելուն. այսինքն՝ դա և ամբողջականություն և դատարկություն է»: Հեղինակը չինացի հրամանատար և փիլիսոփա Սուն Ցզին է, «Պատերազմի արվեստը» գրքից: Ուղեղ, իսկ ուղեղում ծալքեր ունեցող և պարծեցողը, թե իր գյուղի ամենախելացին է, թող մտածի և հասկանա ինչպես Սուն Ցզիի, այնպես էլ Շնուրենկոյի խոսքերը:

Սերգեյ Շաքարյանց