Համոզված եմ, որ այդ տարիները ևս մնալու են Արցախի նորագույն պատմության մեջ

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությամբ ավարտվում են նաև նախագահ Բակո Սահակյանի լիազորությունները։ Մարդ, ով բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում մեծ նվիրումով է կատարել իր առաքելությունը։

Համոզված եմ, որ այդ տարիները ևս մնալու են Արցախի նորագույն պատմության մեջ՝ որպես պետականության ամրապնդման,անվտանգ ու կայուն զարգացման գործում դժվարությունների հաղթահարման ու բազմաթիվ ձեռքներումների տարիներ։ Վստահ եմ, որ նախագահ Սահակյանը շարունակելու է իր ներդրումն ունենալ Արցախի ու Հայաստանի զարգացման գործում։

Իմ պարզ, մարդկային շնորհակալությունն ու երախտիքի խոսքերն եմ ցանկանում հայտնել Ձեզ, հարգարժան Բակո Սահակի։ Ամենայն բարիք ու հաջողություններ եմ մաղթում Արցախի՝ արդեն էքս-նախագահի պատվարժան կարգավիճակում։

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությամբ ավարտվում են նաև նախագահ Բակո Սահակյանի…

Опубликовано Artak Zakaryan Среда, 20 мая 2020 г.