Բացի կորորվիրուսից, երկրում թափ է հավաքում մի այլ վիրուս՝ լկտիության, անբարոյականության, ատելության վիրուս…
Տարօրինակ ժամանակներ են…
Ինձ մոտ տպավորություն է, որ բացի կորորվիրուսից, երկրում թափ է հավաքում մի այլ վիրուս՝ լկտիության, անբարոյականության, ատելության վիրուս…
Եվ մենք բոլորս, ուղղակի ապշած նայում ենք ու չենք հասկանում, թե ինչպե՞ս օրինակ «իմպրտնի» ֆեմինիստական, ինչ-որ մրցանակի դափնեկիր կին, ով ի դեպ մայր է՝ լկտի ու անբարո հեգնանքով, անասնական արտահայտություններ օգտագործելով, քննարկում է թե ինչի՞ համար է այլ կանանց գոտկատեղից ներքևի հատվածը (իմիջայլոց այդ նույն կինը շատ վրդովված էր երեխաների հայրենասիրական դաստիարակության ծրագրերով՝ նախակրթական հիմնարկներում)։
Հիմա մեկ այլ օրինակ.
մենք ուղղակի ապշում ենք, թե ինչպե՞ս են ոմանք մի կողմից մեզ պառակտող գաղափարներ շատ ակտիվ տարածում (ղարաբաղցի /հայասատանցի բացասական երանգներ պարունակող եզրույթներ) ու միաժամանակ՝ «թուրքերի և ադրբեջանցիների հետ մերձեցման», եղբայրանալու կործանիչ և ինքնասպան գաղափարները քարոզելով, սույն երևույթը սերմանում մարդկանց մեջ։
Մի կողմից խոսվում է՝ սիրո և հանդուրժողականության մասին, մյուս կողմից երկիրը անընդմեջ կիսվում է՝ սևերի և սպիտակների, զոմբիների և պողոսների, հների և նորերի։
Ես ուզում եմ պարզապես հասկանալ միայն մի բան, մի՞թե մենք չենք հասկանում, որ եթե այսպես շարունակվեց մենք միանշանակ կորցնելու ենք ոչ միայն մեր ազգային իմունիտետը, այլ իսպառ վերանալու ենք որպես երկիր, որպես ժողովուրդ և ի վերջո որպես ազգ։
Կարծում եմ՝ պետք է վերջ տալ բոլոր անիմաստ, ապուշ և վտանգավոր ցնցումներին ու փոխարենը փորձենք միասին դուրս գալ այս ծանրագույն իրավիճակից։
Եվս մի բան ասեմ, մենք այլևս գրեթե ժամանակ չունենք։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից
Տարօրինակ ժամանակներ են…Ինձ մոտ տպավորություն է, որ բացի կորորվիրուսից, երկրում թափ է հավաքում մի այլ վիրուս՝…
Опубликовано Arman Abovyan Четверг, 14 мая 2020 г.