Մեկդ հանկարծ իմ համառության և հաստատակամության վրա չկասկածի

Երեկ ինձ անձնական վիրավորանք և սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից, ինչպես ինքն է ձևակերպել՝ հանուն իր երեք երեխաների։

Չէի հրապարակի սույն պերսոնաժի ներողությունը, սակայն հրապարակելուս նպատակը մեկն է՝ որպեսզի բոլոր նրանք, ովքեր կզարթնեն ու պարապությունից կորոշեն, որ պիտի չայ խմելու հետ մի հատ էլ հայհոյեն ում ուզում են, հստակ իմանան, որ գոնե իմ դեպքում մինչև վերջ հետևողական եմ լինելու, որ վերջիններս օրենքի առաջ կրեն իրենց պատիժը։

Նորից եմ ասում՝ մեկդ հանկարծ իմ համառության և հաստատակամության վրա չկասկածի։

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Երեկ ինձ անձնական վիրավորանք եւ սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից, ինչպես…

Опубликовано Naira Zohrabyan Вторник, 12 мая 2020 г.