Իշխանության գործընկերները անընդհատ դրականը լսելով իրենց շրջապատից՝ կտրվում են իրականությունից (տեսանյութ)

«Քաղաքական հարցի տիրույթ է ներմուծվել նաև անձնական բնույթի հարցեր և նաև խորհրդարանի ամբիոնը օգտագործվել է շահարկելու անձնական բնույթի հարցեր ու սրբություններ: Դրանով փորձ է արվում բուն իրողությունը քողարկել և արդարացնել այն, ինչ-որ տեղի է ունեցել»: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը հարցադրում արեց, թե ինչու վարչապատը չդատապարտեց թիկունքից և մեջքից պատգամավորին հարվածողներին և սպառնալիքի կոչեր անողներին:

«Եթե մի տեղ բոլորը նույն կերպ են մտածում, ոչ ոք ավելի շատ չի մտածում, և եթե ինչ-որ մեկը փորձում է ավելի շատ մտածել, ոչ ոք դա նրան չի ներում: Հիմա մենք իրականում տեսանք  այդ իրավիճակը ԱԺ-ում: Երբ այլընտանքային խոսք է ներկայացվում, դա լուրջ հանդիմանության է արժանանում, և սա անընդունելի է: Շատ դեպքերում մեր քաղաքական իշխանության գործընկերները անընդհատ դրականը լսելով իրենց փակ շրջապատից՝ կտրվում են իրականությունից և ընդիմադիրները երբ որ այլ կարծիք են բերում Ազգային ժողովի մակարդակ, դա ընդունվում է որպես չարակամություն, մինչդեռ, եթե քաղաքական համակարգը առողջացման ճանապարհն է բռնել, հակառակը՝ մեր բոլոր քաղաքական իշխանության ներկայացուցիչները սա պետք է ընդունեն որպես երկրի զարգացմանն ուղղված և քաղաքական իշխանություններին  կամ քաղաքական բոլոր ուժերի առջև կանգնած առաքելություն»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը

Մանրամասները՝ տեսանյութում