Դատարկամիտ ԱԺ և քաղաքական հարաբերություններ

Ինչպես և կանխատեսում էինք, թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական դատարկության: Ոչ միայն դատարկության, այլև գաղափարա-քաղաքական բոմժության: Այն, որ նիկոլակենտրոն իշխանափոխությունը ծառայեցվում է ազգային-ավանդական արժեքների հետևողական ոչնչացմանը, նույնիսկ ոզնիներին է հայտնի:

Նիկոլ Փաշինյանը և «Իր քայլը» մեծամասնությունն ակնհայտորեն չունեն որևէ հայտարարված գաղափարախոսություն: Ավելին, նրանք հայտարարությամբ մերժել են «իզմեր» ունենալը: Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ: Որովհետև դա վերապահված չէ իրենց, այլ հանդիսանում է այսպես կոչված հեղափոխության «տերերի» մենաշնորհը: Նրանք են որոշում, թե ե՞րբ և ի՞նչ պետք է անի իշխանությունը: Իսկ այնտեղ, որտեղ պետք է ձևավորվեն քաղաքական գաղափարներն ու օրակարգերը՝ կլինի մեծ դիմակահանդես-շոու:

Նայեք Ազգային ժողովին ու կտեսնեք, թե ինչի է վերածվել քաղաքականությունը: Եթե յուրաքանչյուր պառլամենտում սովորաբար լինում են շոուների համար պահվող մեկ-երկու հատուկ պատգամավորներ, որոնք պետք եղած պահին շեղում են ուշադրությունը, ապա մեր պառլամենտում բոլորն են զբաղված այդ հարցով (բացառությամբ մի քանիսի, որոնք որևէ եղանակ չեն փոխում): Իսկ այդ ընթացքում սահուն կերպով ոտնահարվում են հայ մարդու ինքնության և զարգացման գաղափարական-արժեքային հենասյուները:

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից

Դատարկամիտ ԱԺ և քաղաքական հարաբերություններ Ինչպես և կանխատեսում էինք, թավշյա իշխանափոխությունը բերեց գաղափարական…

Опубликовано Artak Zakaryan Вторник, 12 мая 2020 г.