Բարձր եմ գնահատում համագործակցությունը հայկական զինված ուժերում. Արտակ Դավթյան

Իմ այցի նպատակը մեկն է՝ ԱՀ պաշտպանության բանակի հետ ունեցած մեր համագործակցության խնդիրների հստակեցումը և ճշտումը:

ԱՀ նախագահի հետ հանդիպումից հետո այս մասին «Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Նրա խոսքով՝ ԱՀ նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են հայկական զինված ուժերին:

«Համագործակցությունը բարձր եմ գնահատում: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել նոր սպառազինության ռազմական տեխնիկայի կիրառման փորձերին: Պետք է առավել շատ ուսումնասիրենք նոր սպառազինության կիրառման հնարավորությունները»,-մասնավորապես ասել է Ա. Դավթյանը: