«Մեծ Հայրենականի Մեծ հայերը». Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականները

Սկիզբը՝  այստեղ

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայ մտավորականներին:

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆ (1915-1998)

Գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերո Խանզադյանը բազմաթիվ պատմվածքների, վեպերի հեղինակ է: 1941 թ. պատերազմի առաջին օրերին կամավոր մեկնել է գործող բանակ, կռվել է Վոլխովյան, Լենինգրադյան ռազմաճակատներում, Արևմտյան Պրուսիայում, մասնակցել է Քյոնիսբերգի գրավմանը, պարգևատրվել է «Հայրենական պատերազմի II աստիճանի» և «Կարմիր աստղի» շքանշաններով և մարտական բազմաթիվ մեդալներով։ Այդ տարիների արձագանքը եղավ 1950 թվականին հրատարակած «Մեր գնդի մարդիկ», «Երեք տարի 291 օր» վեպերը և պատմվածքները: Սերո Խանզադյանին ժողովրդականություն է բերել «Մխիթար Սպարապետ» (1961թ․)պատմավեպը։