Մարդիկ պետք է իմանան, որ վտանգը դամոկլյան սրի պես կախված է հայ ազգի գլխին (տեսանյութ)

Հասարակական, քաղաքական գործիչ, «Համայն հայություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Եղիազարյանի հետ LIVEnews.am-ի տաղավարում մեր զրույցը նոր կորոնավիրուսի, դրա առնչությամբ ՀՀ իշխանությունների վարած ու նրանց կողմից վարվող քաղաքականության հետևանքով Հայաստանի ազգային անվտանգության նկատմամբ առաջացած սպառնալիքների, Գավառում մի խումբ անձանց կողմից օրերս ոստիկանության դիմադրությունը հաղթահարելով կամ արգելքն անտեսելով Գավառի հիվանդանոց ներխուժելու և այնտեղ վիրավոր վիճակում գտնվող երկու հոգու պարանոցը կտրելու աննախադեպ դեպքի, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և ներկայիս իշխանությունների կողմից նշված դեպքի նախադրյալների ստեղծման մասին է։

Մեր հյուրն անդրադարձել է նաև սոցիալական ծանր վիճակում հայտնվածներին լրացուցիչ գումարներ հատկացնելու անհրաժեշտությանը, ՀՀ հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանի և այլոց կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հրապարակայնորեն կատարված անվայելուչ, վիրավորական գրառումներին ու բանսարկությանը, Կաթողիկոսի նկատմամբ կատարվող հարձակումների նպատակին, պատերազմի պատրաստվելու վերաբերյալ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի հայտարարությանը, Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից Կրասնոդարում ինքնաթիռով իբր Աֆղանստան տեղափոխվող 40 տոննա կամ 2700 արկղ հայկական մաքսանենգ ծխախոտի հայտնաբերման, առգրավման վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների հրապարակումներին և այլ հարցերի։

Գուրգեն Եղիազարյանն անհանգստացած է Հայաստանում նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կապակցությամբ՝ Եվ ժողովրդին գցել այս վիճակի մեջ, որ ոչ մի բան չկա՞, վտանգե՞լ փոքրիկ Հայաստանը, պատերազմող Հայաստանը․․․

Իսկ Գավառի հայտնի դեպքի առնչությամբ հասարակական, քաղաքական գործիչը հարցնում է՝ Փաշինյանը դուխով սամասուդի ենթարկելու մասին է խոսել, նրանք էլ դուխով սամասուդ են արել, հիմա ո՞ւմ հանդեպ պետք է առաջին քրեական գործը հարուցել․․․

Մանրամասները՝ տեսանյութում